Արմեն Չարչյանը գրավով ազատ կարձակվի․ դատարանը բավարարեց միջնորդությունը

Մանրամասներ

1

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ բժիշկ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի գործով հերթական դատական նիստը։

Պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդություն էր ներկայացրել Արմեն Չարչյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Դատավոր Վահե Միսակյանը բավարարեց միջնորդությունը։

Արմեն Չարչյանն ազատ կարձակվի 15 մլն դրամ գրավի դիմաց։