Իրանի նորընտիր նախագահը կոռուպցիայի դեմ պայքար է սկսել՝ չսպասելով երդմնակալության արարողությանը

Մանրամասներ

Իրանի նորընտիր նախագահ Իբրահիմ Ռայիսին, չսպասելով երդմնակալության արարողությանը, անձամբ գումար է հանձնաժողովի նիստ՝ բաղկացած վերահսկիչ և հետախուզական գործակալությունների ղեկավարներից՝  կառավարությունում կոռուպցիոն մեխանիզմների դեմ պայքարի ռազմավարություն և միջոցառումներ ձևավորելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ներկայում Իրանը լուրջ տնտեսական ճգնաժամ է ապրում: Ամբողջ երկրում սննդամթերքի գներն աճել են  երկու-երեք անգամ: Գնաճի մակարդակը հասել է 49.5%-ի: Գործող նախագահ Հասան Ռոհանիի կառավարության պարտքը Կենտրոնական բանկին տարվա կտրվածքով աճել է 27%-ով՝ 17,2 մլրդ-ից հասնելով 22,5 մլրդ դոլարի:

Իրանի ընտրված նախագահ Ռայիսին նախանշել է նոր կառավարության հիմնական խնդիրներից մեկը` կոռուպցիայի վերացումը`  գերատեսչությունների վերահսկողության ուժեղացման և քրեական հետապնդման խստացման միջոցով: