Ներկայացել է որպես վարկային կազմակերպության աշխատակից․ բացահայտվել են խարդախության և փողերի լվացման մի շարք դեպքեր․ ՔԿ

Մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են խարդախության և փողերի լվացման  դեպքերի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 34-ամյա տղամարդը 2019-2020թթ.  ընթացքում «Facebook» սոցիալական կայքում գրանցել է «Varker Sev Cucakum Gtnvoxnerin», «Varker Sev Cucakum Gtnvoxnerin» և «Վարկեր Սև Ցուցակով անձանց» անհատական հաշիվներ և «Messenger» հավելվածով նամակագրության և հեռախոսազանգերի միջոցով  շփումներ է ծավալել 3 տասնյակից ավելի քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես վարկային կազմակերպության աշխատակից։ Վերջիններիս ԱՔՌԱ վարկային բյուրոյում առկա բացասական վարկային պատմությունը վերացնելու և շտկելու, ապա նոր՝ շահավետ պայմաններով վարկեր ստանալու հարցում աջակցելու կեղծ խոստումներ տալով՝ նրանցից խաբեությամբ պահանջել և «Թելլ Սելլ», «Իզի Փեյ» ու «Իդրամ» վճարային համակարգերի միջոցով իր կողմից տնօրինվող բուքմեքերական ընկերության 41 կեղծ, չնույնականացված անհատական հաշիվներին, «Իդրամ» ՍՊ ընկերության վճարային համակարգերում կեղծ, պատահական անձանց անուններով նույնականացված 9 հաշիվներին ստացել, ինչպես նաև 3 քաղաքացիների բանկային քարտերի հաշիվներից հափշտակել է տվյալ քաղաքացիների կողմից փոխանցված առանձնապես  խոշոր չափերով, ընդհանուր` 8․222․200 ՀՀ դրամ գումարը:

Հափշտակված գումարների հանցավոր ծագումն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով՝ բուքմեքերական ընկերության 41 կեղծ, չնույնականացված անհատական հաշիվներին մուտքագրված քաղաքացիներից հափշտակված գումարները խաղի միջոցով մաս-մաս պարտվել է իր անվամբ, ինչպես նաև իր կողմից տնօրինվող նույնականացված այլ խաղային անհատական հաշիվներին, որից հետո տվյալ հաշիվներին գեներացված դրամական միջոցները փոխանցելով «Իդրամ» վճարային համակարգի իր, ինչպես նաև իր կողմից օգտագործվող անհատական հաշվառման հաշիվներին և  բուքմեքերական ընկերության տարբեր գրասենյակներ՝ կանխիկացրել է: 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի  2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Սոչին ջրի տակ է անցել

Սոչին ջրի տակ է անցել

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները