Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հուլիսի 6-ից 9-ը կայցելի Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներ՝ Վրաստան, Ադրբեջան և Հայաստան: Այցը տեղի կունենա տնտեսական և ներդրումային պլանի այսօրվա հաստատումից հետո, որի նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրների հետ վերականգնմանը, դիմակայունությանը և բարեփոխումներին ուղղված վերանայված օրակարգի իրագործմանը:
Մի քանի օր առաջ ԵՄ արտաքին հարաբրությունների հարցերով գլխավոր հանձնակատար Բորելի խնդրանքով տարածաշրջանի երեք երկրներ են այցելել Ավստրիայի, Ռումինիայի եւ Լիտվայի արտգործնախարարները։
«Ժամանակն է խոսել տարածաշրջանում ԵՄ դերի մասին՝ թե ճանապարհների, թե այլ ենթակառուցվածքների մասով», ասել է Լիտվայի արտգործնախարար Լանդսբերգիսը։
Ռումինիայի ԱԳ նախարար Աուրեսկուն ասել է, որ «բոլոր երեք երկրները հավանություն են տվել առաջարկած տարածաշրջանային ձեւաչափին, որի մեջ կմտնեն այդ երկրները»։
Ի՞նչ տարածաշրջանային ձեւաչափի մասին է խոսքը։ Արդյոք Եվրամիությունը պատրաստվում է ներդրում անել տարածաշրջանային ենթակառուցվածքներում։ Եւ արդյոք ԵՄ ակտիվությունն առնչություն ունի անվտանգության ոլորտի հետ։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ղարաբաղյան եւ վրացական թեման է քննարկել Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորոյի հետ։
«Ռուսաստանյան կողմից ընդգծվել է հակաօրինական ցանկացած գործողությունների անթույլատրելիությունը՝ ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտելու ու նրանց սահմանադրական-իրավական կարգը սասանելու ուղղությամբ», ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
ԵՄ ո՞ր քայլերն է ՌԴ ԱԳՆ-ը գնահատում որպես «սահմանադրական-իրավական կարգը սասանելու» փորձ։ Արդյոք Ռուսաստանը վտանգ է տեսնում Արեւմուտքի՝ Հարավային Կովկասի հետ կապերի մեջ։ Համարո՞ւմ է Ռուսաստանը, որ դա կարող է փոխել տարածաշրջանի ռազմաքաղաքական նկարագիրն ու անվտանգության համակարգը։ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստան են մտցվել ռուսական «խաղաղապահներ» եւ «Ռուսաստանի հետ համատեղ անվտանգության նոր համակարգ» է սկսել կառուցվել, որն իրականում ուղղված է Հայաստանի սահմանադրական կարգի եւ ինքնիշխանության դեմ։
Վրաստանում է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը, որն ասել է, որ «տարածաշրջանի անվտանգությունը կտրուկ փոխվել է»։ Նա երախտագիտություն է հայտնել Վրաստանին այն դերի համար, որն նա ստանձնել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հումանիտար համաձայնության գործում։
«Այն, ինչ կատարվել է Ղարաբաղում պատերազմից հետո, չի բարելավել Վրաստանի անվտանգությունը։ Հիմա ռուսական զորքերը գտնվում են Ադրբեջանում, ավելի շատ ռուսական զորք կա Վրաստանի շուրջ։ Կարծում եմ, Ադրբեջանը եւս ռուսական զորքերի ներկայությունը որպես ժամանակավոր երեւույթ է դիտարկում։ Ինչքան գիտեմ, խոսքը 5 տարվա մասին է», մեջբերում են Ապաթուրային Բաքվի լրատվամիջոցները։
Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞
Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞
Մոսկվայում ավերածություններ են
Մոսկվայում ավերածություններ են
Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին
Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին
Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին
Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին
Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում
Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում
Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը
Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը
Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար
Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար
Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք
Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք
ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը
ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը
Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը
Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը
Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան
Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան
Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց
Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց
0Comments