Ինձ վախեցնելու, լռեցնելու նպատակով են արել, որում չեն հաջողի հաստատ

Մանրամասներ

1

Այսօր առավոտյան անհայտ անձը նռնակ է նետել ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի տակ։ Նռնակը մարտական է եղել, այն պայթել է ու վնասել մեքենան։ Բարեբախտաբար, Հակոբյանը մեքենայում չի եղել, պայթյունի պահին տանն է եղել։ Վնասվել է մեքենան, հարևանի մեքենան և տան պատերը։

Նռնակը, ըստ քրեագետների, մարտական է եղել՝ հարավսլավական արտադրության։ Միհրան Հակոբյանն այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում՝ համարելով, որ կապված է իր քաղաքական գործունեության հետ։ 

«Բայց չեմ կարող ասել՝ ինչու, ոնց, որովհետև ես անձնական խնդիրներ ոչ մեկի հետ չունեմ, բայց որ կապված է իմ հասարակական-քաղաքական գործունեության հետ, դա հաստատ է, ուրիշ որևէ մոտիվացիա չկա։ Կարծում եմ՝ ինձ վախեցնելու, լռեցնելու նպատակով են արել, որում չեն հաջողի հաստատ»,-ասաց նա։