էն որ ասել էր ստորագրելու էր, արդեն ամեն ինչ ստորագրել է

Չեն հրապարակվել առնվազն ևս 2 փաստաթուղթ

1

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևը վերջին 1 շաբաթում ՀՀ-ից տարածքներ չի խլել։ Ենթադրում եմ, որ նիկոլն ամեն ինչ ստորագրել է (էն որ ասել էր ստորագրելու է)։ Էլի հայրենիք է տվել։

Միակ ձևը նիկոլական հողատվությունից խուսափելու համար հունիսի 20-ին նրա ՔՊ-ին ու նրանց հարող այլ քաղաքական ուժերին 0 ձայն տալն է։ Առ այսօր հրապարակվել է միայն 1 փաստաթուղթ (նոյեմբերի 9-ի հայտարարաությունը)։

Մինչդեռ ստորագրվել, բայց չեն հրապարակվել առնվազն ևս 2 փաստաթուղթ։ ՈՉ նիկոլական ուժերի իշխանության գալու դեպքում նրանք առոչինչ են համարելու չհրապարակված փաստաթղթերը։

Հայ ժողովուրդ կողմնորոշվի՛ր։ 0 ձայն նիկոլի ՔՊ-ին և նրանց հարող ուժերին»: