Արդեն մի քանի շաբաթ է՝ զգացում է, թե Ջենիֆեր Լոպեսը ժամանակի մեքենա է հնարել ու մարդկանց տեղափոխել 2000-ականների սկիզբ։ Երգչուհին վերսկսել է շփումը նախկին սիրելիի՝ դերասան Բեն Աֆլեքի հետ ու կարծես վերադարձնում է այդ տարիների իր զգեստապահարանը։
Այդ տարիների նա Ջեյ Լո անվան ներքո հիթային սկավառակ թողարկեց եւ հագուստի հավաքածու։ Եվ թվում է՝ երգչուհին նոր կերպարը ձեւավորել է հենց այդ անվանական հավաքածուից։
Ջենիֆերն ամենօրյա մարզմանը գնացել է կարճ տոպով, որի վրա քարերով գրված է JLo։ Նրա կերպարն ամբողջացնում էին վառ լեգինսը եւ մեծ արեւային ակնոցը։
Սպորտային կոշիկի ընտրության հարցում Լոպեսն առաջնորդվել է մեր օրերի թրենդերով․ Slick Woods մոդելը թողարկվել է երգչուհու եւ Kooples ապրանքանիշի համագործակցությամբ։
Աղբյուրը՝ news.am և Elle
0Comments