ԱՄՆ-ում կայացել է «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթի եզրափակիչը, որի ժամանակ հայտնի է դարձել հաղթողը․ բաղձալի կոչմանն ու գեղեցկուհու թագին այս տարի արժանացել է Մեքսիկայի ներկայացուցիչ Անդրեա Մեսան։
«Նոր «Միսս Տիեզերք» է դարձել Մեքսիկայի ներկայացուցիչը»,- ասված է մրցույթի Twitter-ի էջում:
26-ամյա մոդելը, որը մրցույթի պատմության մեջ բաղձալի տիտղոսին արժանացած երրորդ մեքսիկուհին է, մասնագիտությամբ ծրագրավորող է և հաճախ է բարձրաձայնում գենդերային անհավասարության մասին։
Եզրափակչի մասնակիցների թվում են եղել նաև Բրազիլիայի, Հնդկաստանի, Պերուի և Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչները։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով «Միսս Տիեզերք» մրցույթն այս տարի անցկացվել է անվտանգության անհրաժեշտ միջոցների պահպանմամբ:
Նշենք, որ հեղինակավոր մրցույթին Հայաստանը ներկայացրել է Մոնիկա Գրիգորյանը։
0Comments