Հայտնիներ, որոնք անկեղծացել են ինքնասպանության վերաբերյալ մտքերի, դրանք հաղթահարելու և կյանքի իմաստը վերագտնելու մասին

Սեպտեմբերը նշվում է որպես ինքնասպանության կանխարգելման ամիս և ինքնասպանության հիմնախնդրին անդրադարձել են հոգեբանության գրեթե բոլոր տեսությունները և հոգեբանները

Սեպտեմբերը նշվում է որպես ինքնասպանության կանխարգելման ամիս: Այն նպատակ է հետապնդում իրազեկել հոգեկան առողջության և ինքնասպանության կանխարգելման մասին:

Սուիցիդալոգիա գիտությունը, որն ուսումնասիրում է այդ համամարդկային խնդիրը, դասակարգում և լուծման ուղիներ է առաջարկում, մինչ օրս չի կարողացել լիովին լուծել այդ խնդիրը։ Ինքնասպանության հիմնախնդրին անդրադարձել են հոգեբանության գրեթե բոլոր տեսությունները և հոգեբանները:

Աշխարհի գրեթե տարբեր ծայրերում ինքնասպանությունների աճը մեծ մտահոգություն է առաջացնում, և շատերը՝ այդ թվում նաև հայտնիներն ունենում են ինքնասպանության վերաբերյալ մտքեր:

Star Insider-ը ներկայացնում է այն հայտնիներին, որոնք խոսել են ինքնասպանության վերաբերյալ մտքերի, դրանք հաղթահարելու և կյանքի իմաստը վերագտնելու մասին:

Կարա Դելևին

    Կարա Դելևին

Սուպերմոդել Կարա Դելևինը, խոսելով իր հոգեկան առողջության մասին, հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է. «Կար ժամանակ, երբ գլխումս ինքնասպանություն գործելու մտքեր էին պտտվում: Կարծում էի՝ փակուղի եմ մտել: Ես գիտակցում էի, որ կյանքն ինձ արտոնություններ է տվել, բայց չէի ցանկանում ապրել»:

Մոդելի խոսքով՝ հիմա հաղթահարել է այդ մտքերը, սակայն ժամանակ առ ժամանակ ընկճախտի մեջ է ընկնում:

«Ավելի լավ է իմ խնդիրներն ինքս հասկանամ, քան ընկճախտից դուրս գալու համար կախվածություն ձեռք բերեմ դեղերից»,- հայտնել է Դելևինը:

Դեմի Լովատո

Լովատո

«Առաջին անգամ ինքնասպանության միտք առաջացել է 7 տարեկանում»,- հանրահայտ երգչուհի Դեմի Լովատոն հայտնել է «Բժիշկ Ֆիլ» հաղորդման հաղորդավարին և հավելել, որ «իրեն չափազանց տխուր ու միայնակ» էր զգում:

2018 թվականին երգչուհին 60 օր անցկացրել է հոգեկան առողջության վերականգնողական կենտրոնում: Լովատոն նաև բազմիցս խոսել է հոգեկան առողջության վրա համացանցի վնասակար ազդեցության մասին:

Ջոան Ռոուլինգ

Ջոան

Հարի Փոթերի արկածների մասին պատմող վեպերի հեղինակ Ջոան Ռոուլինգը բազմիցս անկեղծացել է ինքնասպանության վերաբերյալ իր մտքերի մասին, որոնք ունեցել է երիտասարդ տարիներին՝ բաժանությունից հետո:

Գրողը հայտնել է, որ իր բժշկից ստացած զանգը մեկընդմիշտ փոխել է իր կյանքը:

Դրյու Բերիմոր

Դրյու

Հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի Դրյու Բերիմորը, վաղ տարիքում հայտնվելով Հոլիվուդում և մշտապես ուշադրության կենտրոնում լինելով, փորձել է ինքնասպան լինել 14 տարեկանում:

«Ես պարզապես ուշադրության և կարեկցանքի կարիք էի զգում»,- հայտնել է նա և հավելել, որ մայրանալն իրեն ավելի լավն է դարձրել և օգնել է հաղթահարել իր ներսի «չար ուժերին»:

Էլթոն Ջոն

Էլթոն

Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտ Էլթոն Ջոնի Someone Saved My Life երգը պատմում է երգչի՝ 1968 թվականին արված ինքնասպանության փորձի մասին: Ջոնը, ինչպես գրում է աղբյուրը, երկար ժամանակ խավարում է եղել և կռիվ է տվել զգացմունքների դեմ, սակայն իր մռայլ փորձառությունից գեղեցիկ երգ է ծնվել:

Էմինեմ

Էմինեմ

Էմինեմը 1997 թվականին թմրանյութերի մեծ չափաբաժին օգտագործելով փորձել է ինքնասպան լինել: Ռեփերի խոսքով՝ ինքնասպանության միտքն առաջացել էր իր առաջին երաժշտական ալբոմի ձախողումից և քայքայվող ամուսնությունից հետո: