Տավուշի մարզում ամուսինը խանդի հողի վրա կտրել է կնոջ պարանոցը

Գործը դատարանում է

Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում ամուսնու կողմից կնոջը սպանելու գործով նախաքննությունն ավարտվել է:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մանվել Ա.-ն մայիսի 11-ին ժամը 12:00-ի սահմաններում խանդի հողի վրա՝ կասկածելով կնոջը արտամուսնական կապեր ունենալու մեջ, իր առանձնատան առաջին հարկի լոգարանին կից նկուղային սենյակում ծալովի դանակով կտրել է կնոջ պարանոցը, ինչի հետևանքով վերջինս ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքից մահացել է:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 4-րդ մասով: Նա կալանավորված է:

Գործը քննվելու է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: