ՀՐԱՏԱՊ․ Արցախում ռուս խաղաղապահների մեքենա է պայթել

Արցախ

1

Արցախում ռուս խաղաղապահների մեքենա է պայթել. երկու զինծառայող վիրավորվել է

Ավտոմեքենան պայթել է հակատանկային ականի վրա։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի ՆԳՆ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը:

«Ավտոմեքենան պայթել է հակատանկային ականի վրա։ Վիրավորվել է 2 զինվորական։ Այս պահին վերջիններս բժշկական կենտրոնում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեց Թադևոսյանը: