Փաշինյանը վերահսկում է օրենսդիր և գործադիր իշխանությունները, «փողոցը». նա կհաղթի, եթե...

Մանրամասներ

ա

ՌԴ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի ղեկավար, «Վալդայ» քննարկումների ակումբի փորձագետ Ստանիսլավ Պրիտչինը կարծիք է հայտնել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, ամենայն հավանականությամբ, կհաղթի հունիսի 20-ին կայանալիք ընտրություններում:

«Եթե արտասովոր ոչինչ չպատահի, ապա, ամենայն հավանականությամբ, Փաշինյանը, ոչ այնքան վստահ, ինչպես նախորդ ընտրություններում, սակայն կհաղթի»,- Թերթ.am-ի և ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ընդգծել է Պրիտչինը:

«Նա միայն ձևականորեն է հրաժարական ներկայացնում վարչապետի պաշտոնից, քանի որ նա վերահսկում է օրենսդիր և գործադիր իշխանությունները»,- նշել է փորձագետը:

Նրա խոսքով՝ մրցակիցների դեմ Փաշինյանի առավելությունններից մեկը փողոցային ակցիաներ մոբիլիզացնելու և «փողոցի» հետ երկխոսություն վարելու կարողությունն է:

Սակայն վերլուծաբանը կարծում է, որ ընտրությունների արդյունքների վրա կարող են ազդեցություն ունենալ անսպասելի իրադարձությունները, որոնք կարող են ի հայտ գալ ինչպես Հայաստանի ներքին իրավիճակում, այնպես էլ հայ-ադրբեջանական ուղղությամբ: «Իրավիճակը բավականին լարված է: Բաքուն նույնպես բավականին կոշտ հայտարարություններ է անում, և այստեղ չի կարելի ասել, որ իրավիճակը կայուն է»,- եզրափակել է մասնագետը:

Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր հայտարարել է հրաժարական ներկայացնելու մասին: