Ռուսական ընկերությունները Սիրիայում օդանավակայան և մի քանի գործարան կկառուցեն, գրում է lenta.ru-ն՝ տեղական պլանավորման կառավարման ղեկավար Իմադ Սաբունիին հղումով:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության հորիզոնները սահմանվել են միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ստորագրված արձանագրությամբ: Փաստաթղթում տեղ է գտել 2019-2021 թվականներն ընկած ժամանակահատվածում սիրիական տարածքում իրականացվելիք 30 ծրագիր:
Սաբունին ասել է, որ արդյունաբերության ոլորտում կարևորագույն առաջադրանքները Համա շրջանում մեքենաների անվադողեր արտադրող գործարանի աշխատանքների վերականգնումը և Հալեպի շրջանում ցեմենտի նոր գործարանի ստեղծումն են: Տրանսպորտային ծրագրերից նա առանձնացրել է երկաթուղու վերականգնումն ու բարելավումը, ինչպես նաև Տարտուսի շրջանում գյուղատնտեսական աէրոդրոմի փոխարեն օդանավակայանի կառուցումը:
Բացի այդ, Սաբունին խոսել է պատվաստանյութերի արտադրության համատեղ լաբորատորիայի ստեղծման, Լաթաքիայում խմելու ջրի մատակարարման համակարգի բարելավմանն ուղղված և մի շարք այլ ծրագրերի մասին:
0Comments