Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով կառավարության կողմից ՄԻՊ-ի ֆինանսավորման նվազեցմանը:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Որ ՄԻՊ Արման Թաթոյանն իր աշխատակազմով լուրջ խնդիրներ է ունենալու, պարզ էր այն պահից, երբ ՄԻՊ-ը սկսեց միջազգային ատյաններում արդյունավետորեն գերիների վերադարձով զբաղվել: Դա չէր կարող դուր գալ Ադրբեջանին դավադրաբար այսչափ գերիներ հանձնած թուրք Նիկոլին ու նրա թուրք-ադրբեջանական տերերին: Չե՞ք նկատել, որ գերիների մասով ներքին դավադիր պայմանավորվածություն կա:
Կապիտուլյանտը Ադրբեջանին զիջում է ավելին, քան նախատեսված է կապիտուլյացիայի մասին ակտով: GPS-ով հողեր առնող-ծախողների համար գերիները կարևոր նշանակություն ունեն:
Գերիներն են այն խաղաթուղթը, որով թուրք Նիկոլն «արդարանալու է»: Նա ասելու է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթից դուրս ինչ հանձնել է, հանուն գերիների վերդարձի է հանձնել: Գերիները կվերադառնան տուն, երբ կապիտուլյանտը կհանձնի այն, ինչ պայմանավորվել է: Կհանձնի ու «կարդարանա»:
0Comments