168.am-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի ողջ տարածքում այս պահին տեղադրվում են ուժգին խշշացող և պայթող նռնակներ՝ ձայնային սուր ազդանշաններ արձակող սարքավորումներ:
Ըստ ոստիկանության մեր աղբյուրների՝ չի բացառվում, որ ոստիկանությունը պատրաստվում է դիմել գրոհի՝ Բաղրամյան պողոտան ցուցարարներից մաքրելու համար:
Այս պահի դրությամբ նաև հարյուրավոր ոստիկաններ են գտնվում Ազգային ժողովին հարող տարածքում:
Լուսաձայնային նռնակները լայնորեն կիրառվում են հենց ցույցեր, հանրահավաքներ ցրելու ժամանակ: Դրանք կիրառվել են նաև Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցող բողոքի ցույցերի ժամանակ:
Այդ նռնակները նաև ֆիզիկական վնասվածքներ են հասցնում: Բազմաթիվ օրինակներ կան, երբ մարդիկ լուսաձայնային պայթող այդ նռնակների կիրառման ընթացքում նաև ֆիզիկական վնասվածքներ են կրել վերջույթների, մարմնի այլ հատվածների շրջանում:
Ձայնային նռնակները նախատեսված են մարդկանց հոգեբանակամային կայունությունը ժամանակավորապես ճնշելու համար՝ արձակված հանկարծակի բարձր ձայնի՝ պայթյունի արդյունքում:
Ի դեպ, 172 դեցիբելից բարձր ձայնը կարող է արնազեղման պատճառ դառնալ:
0Comments