Իտալացի աշխարհահռչակ դիզայներ Ջուզեպպե Զանոտտիի կոշիկը հատկանշվում է համարձակ ու աչքի ընկնող դիզայնով, վառ գունային գամմայով, հարուստ դեկորներով և բարձրակարգ հումքով:
Նրա ստեղծագործությունները զարդարում են Ջենիֆեր Լոպեսի, Միրանդա Քերի, Էն Հեթուեյի, Ջեսիկա Ալբայի և այլ աստղերի ոտքերը:
Թոփ մոդել Անի Ռուբիկի համար Զանոտտին հատուկ հարսանեկան ամառային կոշիկներ էր մոդելավորել:
Հռչակավորներից ոմանք մոդելավորողին անհատական հավաքածուներ են պատվիրում, ինչպես, օրինակ, Բեյոնսեն էր վարվել, երբ համերգային շրջագայության էր պատրաստվում:
Վարպետն իր ստեղծագործությունների մասին սիրում է այսպես արտահայտվել. «Իմ կոշիկը տրամադրություն է ստեղծում, ոճ է ձևավորում՝ լիովին փոխելով ջինսի տրամաբանությունը դրես կոդում:
Այն իդեալական է լինում այնպիսի իրավիճակներում, երբ հատկապես ժամանակ չունես երկար քեզնով զբաղվելու համար»:
0Comments