Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ տուրքերի բարձրացման մասին ավագանու նիստի որոշմանը՝ նշելով, որ տուրքերի բարձրացման առաջարկը վերաբերում է միայն խոշոր ընկերություններին
«Խոսքը սուպերմարկետների մասին է, խոշոր բենզալցակայնների, գազալցակայանների, ստրիպտիզ կլուբերի, կազինոների մասին է, որոնք պետք է սոցիալական պատասխանատվություն ստանձնեն եւ քաղաքի զարգացմանը նպաստեն: Հունվարին ունենալու ենք արտահերթ նիստ, որտեղ արտոնություն կտանք փոքր եւ միջին բիզնեսին, շեմ կսահմանենք, որ տուրքերի բարձրացումը նրանց վրա չազդի։ Մենք այնպես կանենք, որ նրանց վրա դա չազդի»,–ասաց նա։
Նշենք, որ ամեն տարի Երեւանի բյուջեի նախագծի հետ մեկտեղ շրջանառության է դրվում Երեւան քաղաքում տեղական վճարների եւ տուրքերի մասին որոշման նախագիծը, որը կոչված է ապահովել քաղաքապետարանի բյուջեի եկամտային մասը:
Ընդ որում, Երեւան քաղաքում տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերը 2018 թվականի սահմանված դրույքաչափերի նկատմամբ կրել են փոփոխություններ, դրանք էականորեն աճել են։
0Comments