Յուրաքանչյուրս էլ սիրում ենք ամանորյա թխվածքներ, լինեն դրանք մեծ, թե փոքր եղջերուի, թե ձնեմարդի տեսքով, կամ էլ տոնածառ ու մեղրաբլիթից տնակ հիշեցնեն մեզ: Ամանորյա թխվածքների բաղադրատոմսերն էլ են շատ: Սակայն առավել կարևոր բաղադրիչն այն է, թե ինչպիսի վառ երևակայությամբ եք դուք պատրաստել այդ ամանորյա բլիթները: Փոքր թխվածքները դուք կարող եք զարդարել փոքր ծառերով, քաղցր ձողիկներով, գույնզգույն ժապավեններով, եղջերուներով, Սանտա Կլաուսով` այն ամենով, ինչը ձեզ հիշեցնում է Ամանորի մասին: Դուք կարող եք կատարել այդ ձևավորումներն` օգտագործելով գունագեղ տարբեր հավելումներ, որոնք ուտելի են և իհարկե գեղեցիկ: Այսպիսով տոնական թխվածքաբլիթներ պատրաստելուց ոգեշնչվեք նաև մեր առաջարկած տարբերակներով:










0Comments