Հայաստանի և Արցախի «պաշտոնյաներին»՝ այս շրջանում վերջապես դադարեցրեք անթաքույց ժպիտով նկարվել

Հայաստանի կեցվածքն է փոխվել. աննկարագրելի ցավ եմ ապրում

ա

Հայաստանի կեցվածքն է փոխվել: Աննկարագրելի ցավ եմ ապրում:

Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման բովանդակային մասը արտացոլված է այս նկարում՝ սպասվելիք և նախատեսված նորանոր զիջումների դիմաց խնդրում ենք մեր գերիների վերադարձը:

Այնինչ նորմալ իշխանություն ունենալու դեպքում գերիների վերադարձը պետք է լիներ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ՝ ցանկացած հանդիպման, քննարկման, էլ չեմ ասում՝ ցանկացած նոր փաստաթուղթ ստորագրելուց առաջ:

Նորմալ իշխանություն ունենալու դեպքում մարդասպաններ Ասքերովն ու Գուլիևը, եթե անգամ վերադարձվեին, կգնային մեր ԲՈԼՈՐ տղաների վերադարձից հետո:

Նորմալ իշխանություն ունենալու դեպքում երկրի ղեկավարը մինչև գերիների վերադարձը իրեն ծաղրող և իր վրա մատ թափ տվող Ալիևի հետ առնվազն ՉԷՐ ՃԱՇԻ:

Նորմալ իշխանություն ունենալու դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի այս ակտիվացման մեջ կնշմարվեր Արցախից մնացած բեկորների ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ հարցը:

Չնայած, նորմալ իշխանություններ ունենալու դեպքում պատերազմը, ամենայն հավանականությամբ, չէր սկսվի, սկսվելու դեպքում էլ՝ շատ կարճ կտևեր…

Հ.Գ.1 - Նկարում կա դրական մեծ «ձեռքբերոմ»՝ Լավրովի փոխարեն Ջեյհուն Բայրամովը չէ:

Հ.Գ.2 - Խնդրանք Հայաստանի և Արցախի «պաշտոնյաներին»՝ այս շրջանում վերջապես դադարեցրեք անթաքույց ժպիտով նկարվել:

Նաիրա Կարապետյանի գրառումը