Հաքերները գողացել ու հրապարակել են Ալլա Պուգաչովայի երկու նոր երգերը

Երգերը նա պետք է ներկայացներ իր հոբելյանական համերգին

Ռուսական շոու բիզնեսի «պրիմադոննա» Ալլա Պուգաչովան հայտնվել է հաքերների թիրախում: Հայտնի է, որ նրանց «թեթև ձեռքով» համացանցում են հայտնվել երգչուհու երկու նոր երգերը, որոնք նա պետք է ներկայացներ իր հոբելյանական համերգին:

Համացանցում են հայտնվել «Մի քիչ ապրիր իմ կաշվի մեջ» և «Ինչ տեսնում եմ, այն էլ երգում եմ» երգերը:

Առաջին երգում Պուգաչովան դիմում է այն մարդկանց, որոնք փորձում են սովորեցնել իրեն, թե ինչպես ապրել, սակայն ականատես չեն նրա կյանքի դժվարություններին, այլ կերպ ասած՝ չեն եղել իր «կաշվի մեջ»:

Մյուս երգում երգչուհին երգում է իր սիրո մասին ու նշում, որ չի ցանկանում երգել Նյու Յորքի, Փարիզի, դոլարների կամ Forbes վարկանշային աղյուսակների մասին, քանի որ «չի տեսնում» դրանք:
 
Նշենք, որ երկու երգերի՝ մինչ համերգը համացանցում հայտնվելը Պուգաչովան դեռ չի մեկնաբանել: Իսկ համերգը նախատեսված է ապրիլի 17-ին՝ իր ծննդյան 70-ամյակից 2 օր անց: