Տնային պայմաններում մազերի որակը կարելի է բարելավել սոդայի օգնությամբ՝ առանց մեծ գումար ծախսելու:
Բաղադրատոմսի հեղինակը լոնդոնցի վարսահարդար և գեղեցկության սրահի սեփականատեր Օզի Ռիցոն է: Նրա խոսքով՝ կերակրի սոդան կարող է մաքրել գլխամաշկն ու մազերին հաղորդել փայլ ու փափկություն, ինչպես նաև ազատել վատ հոտից ու թեփից:
Ռիցոն խորհուրդ է տալիս շամպունի փոխարեն օգտագործել սոդա, բայց ոչ շատ հաճախ: Լավագույնը շաբաթական մեկ անգամ լվանալն է: Ավելի հաճախ օգտագործումը հղի է խնդիրներով:
«Հաճախակի օգտագործումը կարող է առաջացնել չորություն»,- նշել է վարսահարդարը:
0Comments