Առաջ ասում էր՝ թողեք աշխատեմ, հիմա ասում է՝ թողեք մնամ իշխանության

Այսինքն ձեններս կտրենք, որ ինքն ինչ ուզենա՝ անի ու մեղքը գցի սրա-նրա վրա, այս դեպքում՝ ռուսների

ա

«Օբյեկտիվորեն այս խնդրի (գերիների վերադարձի) հետ կապված մեզ որևէ գործողության դրդելու համար որևէ ակցիա անելու անհրաժեշտություն չկա, այդ ակցիաները մեր գլխում, մտքում ու սրտում են:

Սա այն դեպքն է, որտեղ պետք է առաջնորդվենք բժշկական սկզբունքով՝ առաջինը՝ չվնասել». Նիկոլ Փաշինյան:
Նույնն ա, որ երկուսուկես տարի շարունակ ասում էր. «թողեք աշխատենք»:

2018-ին իշխանության գալուց հետո ճանապարհ փակող ցուցարարներին ասում էր, որ այլևս երկրում ճանապարհ փակելու կարիք չկա:

Նախկին իշխանությունները մարդկանց ձայնը չէին լսում, իսկ հիմա ինքն է իշխանության ու բոլորին լսում է, թողենք, թող աշխատի:

Առաջ ասում էր՝ թողեք աշխատեմ, հիմա ասում է՝ թողեք մնամ իշխանության:
Այսինքն ձեններս կտրենք, որ ինքն ինչ ուզենա՝ անի ու մեղքը գցի սրա-նրա վրա: Այս դեպքում՝ ռուսների:
Էդուարդ Սարիբեկյան