Նավալնին ստում է. ի՞նչ կա իրականում Պուտինի պալատում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մանրամասներ

Գելենջիկում գտնվում «Պուտինի պալատը», որի մասին հետաքննական ֆիլմ էր հրապարակել Ալեքսեյ Նավալնին, իրականում գտնվում է շինարարության զրոյական մակարդակում։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։

Ըստ հրապարակման, պալատ այցելուները կտեսնեն մուտքը, բայց առանց դարպասների, քանի որ դրանք այնտեղ պարզապես չկան։ Չկան նաեւ Ցարական արծիվները կամ Ձմեռային պալատի գահասրահի ցարական գահը։ Տարածքը նկարագրելը շատ հեշտ է։ Այնտեղ կա ընդամենը բետոն, ասված է հրապարակման մեջ։ Լրագրողներին ուղեկցել է տեխնիկական տեսչության ներկայացուցիչը, ով հետեւում է արդեն վեց տարի, թե ինչպես է կառուցվում պալատը։

Լրագրողները տեսել են միանման տասնվեց սենյակներ, բոլորը՝ բետոնե, դատարկ, առանց հարդարանքի։ Նավալնու ներկայացրած ակվադիսկոտեկը ընդամենը չաշխատող ջրավազան է, մյուս բաղադրիչներն էլ, որոնք ներկայացրել է Նավալնին, իրականում լրիվ այլ նշանակության են եւ հիմնականում անավարտ։

Տելեգրամյան ալիքի լրագրողները արձանագրել են, որ տեղում շինարարություն է ընթանում, եւ այն պալատը, որը ի սկզբանե հույս էին ունեցել տեսնելու, պարզապես չկա եւ նույնիսկ ձանձրալի է շինհրապարակներով քայլելը։ Ընդ որում, շինարարները նկատել են, որ շենքը հանձնման պատրաստ կլինի հինգից վեց տարուց։