2018թ. խորհրդարանական ընտրությունները միակ բացառությունն են

Փաշինյանը՝ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում չվիճարկելու մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փշաինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ 1996 թվականից հետո առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում:

«Քանի որ մի տեսակ չարձանագրվեց՝ հարկ եմ համարում ընդգծել:

Առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում:

Հաշվարկային մեկնակետը 1996 թվականն է, երբ ստեղծվեց Սահմանադրական դատարանը:

Դրանից հետո ԱԺ բոլոր ընտրությունների արդյունքները վիճարկվել են ՍԴ-ում: 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները միակ բացառությունն են»,- գրել է վարչապետի պաշտոնակատարը: