Փաշինյանը խորապես թքած ունի ամեն ինչի վրա. այժմ նրա առջեւ մեկ խնդիր է դրված՝ փրկել իրեն կամ էլ այնպես անել, որ իրեն մահապատժի չենթարկեն, չձերբակալեն, տրիբունալ չիրականացնեն, քանի որ նա իսկապես դավաճան է, եւ նա դա հիանալի հասկանում է: Այս մասին Yerevan Today-ին տված հարցազրույցում ասել է «Նյուզ մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը:
«Նա, իհարկե, շիզոֆրենիկ է…Իր առաջին հանրահավաքից 20 րոպե անց ես գրել եմ ֆեյսբուքում, որ նա շիզոֆրենիկ է, ով եկել է, որպեսզի հանձնի Արցախը»,-ասել է Գաբրելյանովը:
«Հայաստանի պատմության մեջ եղել են դեպքեր, երբ երկրի ղեկավարները դավաճանել են: Նա եւս հայտնվեց այդ ցուցակում: Ոչ մի սարսափելի բան չկա: Հայերը դա էլ կվերապրեն: Պարզապես եթե խոսենք ստորագրման մասին, ապա, իհարկե, ստորագրվել է ոչ թե պարզապես ոչ շահավետ պայմանագիր, այլ այդ համաձայնագիրն ընդհանրապես հաշվի չի առնում հայերի շահերը:
Դա կապիտուլյացիա է: Իսկ ի՞նչ էիք դուք ուզում: Եթե դու արհեստականորեն հանձնում ես Շուշին, ապա դա կապիտուլյացիա է: Նա պարզապես կապիտուլացվեց, քանի որ վախկոտ է, եւ Արցախի նախագահը, որքան էլ որ տարօրինակ է ղարաբաղցի տղամարդու համար, պարզապես պաթոլոգիկ վախկոտ դուրս եկավ»,-նշել է նա:
Նա նաեւ մեկնաբանել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պահվածքը՝ կապված Ղարաբաղում պատերազմի հետ:
«Եթե դու արդեն պարտավորություն ես ստանձնել, վերցրու զենք եւ պաշտպանիր, գնա եւ մեռիր Շուշիում մարտի դաշտում: Ինչո՞ւ թողեցիր տղաներին Քարին տակում մարտի դաշտում եւ թաքնվեցիր Ստեփանակերտում, իսկ այժմ քեզ ներկայացնում ես որպես մեծն ղեկավա՞ր. «Կվերանորոգենք սա, կվերանորոգենք նա»: Ո՞ւմ եւ ի՞նչ ես ուզում վերանորոգել: Դու Արցախի կեսը հանձնեցիր, պահեցիր միայն քո գինու գործարանները…եւ քո հողերը»,-նշել է նա:
0Comments