Վանեցյանը Փաշինյանին անվտանգության երաշխիք է տալիս

Փաշինյանն այլ ելք չունի, անպայման պետք է հրաժարական տա

նիկոլ

«Փաշինյանն այլ ելք չունի, անպայման պետք է հրաժարական տա: Եթե Նիկոլ Փաշինյանը մինչև երեքշաբթի օրը (դեկտեմբերի 8) ժամը 12.00-ն հրաժարական չտա, ապա ժողովուրդն իր պահանջը կներկայացնի անհնազանդության ակցիաների միջոցով։ Օրենքով նախատեսված բոլոր քայլերին դիմելու ենք՝ օր առաջ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար»,- այսօր Կառավարական տան դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Հարցին, թե արդյո՞ք չկա մտավախություն, որ անհնազանդության ակցիաներ անցկացնելու դեպքում իրավապահ ուժերը կսկսեն ձերբակալություններ իրականացնել, Արթուր Վանեցյանը պատասխանեց՝ ՀՀ-ում ոչ միայն իրավապահ համակարգը, այլ նաև պետական կառույցներն այլևս չեն ենթարկվում Նիկոլ Փաշինյանին.

«Ոստիկաններն իրականացնում են իրանց աշխատանքը, ապահովում են մեր բոլորիս անվտանգություն, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը»։

Ճշտող հարցին, իսկ այդ դեպքում ինչպես մեկնաբանել Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունները, Արթուր Վանեցյանն արձագանքեց՝ դա դասական քաղաքական հետապնդման փորձ է, որը շատ վատ հետևանքներ է ունենում երկրի համար։

Դիտարկմանը, որ մեկ անգամ էլ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ժամանակ տրվել՝ հրաժարական տալու համար, այժմ ի՞նչ երաշխիքներ կան, որ ՀՀ գործող վարչապետը հրաժարական կտա, «Հայրենիք» կուսակցության ղեկավարն արձագանքեց.

«Այժմ գործընթացները զարգանում են, մենք այն ժամանակ ունեինք խնդիր, ասում էին՝ Նիկոլ Փաշինյանը գնա, ո՞վ գա։ Այսօր «Հայրենիքի փրկության շարժումը» ներկայացրեց վարչապետի իր թեկնածուին՝ Վազգեն Մանուկյանին։ Նա էլ հանդես եկավ, կարճ և համառոտ ներկայացրեց, թե ինչ անելիքներ ունի ժամանակավոր կառավարությունը։ Ուստի Նիկոլ Փաշինյանը, եթե ունի մի փոքր պարտքի զգացում՝ դեպի հայրենիք, վայրկյան առաջ պետք է թողնի իր պաշտոնը, չկառչի աթոռից և թույլ տա, որ այս ծանր իրավիճակում կարող մարդիկ իրենց վրա վերցնեն երկրի ապագայի պատասխանատվությունը»։

Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, մեկ տարի անց, երբ անցկացվեն խորհրդարանական ընտրություններ, Վազգեն Մանուկյանը չի մասնակցի այդ ընտրություններին, նա չի սատարի որևէ քաղաքական ուժի, ինքը պետք է խնդիր ունենա նաև ազատ, անկախ ընտրություններ կազմակերպելու առումով։անեցյանը Փաշինյանին 

«Փաշինյանն այլ ելք չունի, անպայման պետք է հրաժարական տա: Եթե Նիկոլ Փաշինյանը մինչև երեքշաբթի օրը (դեկտեմբերի 8) ժամը 12.00-ն հրաժարական չտա, ապա ժողովուրդն իր պահանջը կներկայացնի անհնազանդության ակցիաների միջոցով։ Օրենքով նախատեսված բոլոր քայլերին դիմելու ենք՝ օր առաջ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար»,- այսօր Կառավարական տան դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Հարցին, թե արդյո՞ք չկա մտավախություն, որ անհնազանդության ակցիաներ անցկացնելու դեպքում իրավապահ ուժերը կսկսեն ձերբակալություններ իրականացնել, Արթուր Վանեցյանը պատասխանեց՝ ՀՀ-ում ոչ միայն իրավապահ համակարգը, այլ նաև պետական կառույցներն այլևս չեն ենթարկվում Նիկոլ Փաշինյանին.

«Ոստիկաններն իրականացնում են իրանց աշխատանքը, ապահովում են մեր բոլորիս անվտանգություն, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը»։

Ճշտող հարցին, իսկ այդ դեպքում ինչպես մեկնաբանել Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունները, Արթուր Վանեցյանն արձագանքեց՝ դա դասական քաղաքական հետապնդման փորձ է, որը շատ վատ հետևանքներ է ունենում երկրի համար։

Դիտարկմանը, որ մեկ անգամ էլ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ժամանակ տրվել՝ հրաժարական տալու համար, այժմ ի՞նչ երաշխիքներ կան, որ ՀՀ գործող վարչապետը հրաժարական կտա, «Հայրենիք» կուսակցության ղեկավարն արձագանքեց.

«Այժմ գործընթացները զարգանում են, մենք այն ժամանակ ունեինք խնդիր, ասում էին՝ Նիկոլ Փաշինյանը գնա, ո՞վ գա։ Այսօր «Հայրենիքի փրկության շարժումը» ներկայացրեց վարչապետի իր թեկնածուին՝ Վազգեն Մանուկյանին։ Նա էլ հանդես եկավ, կարճ և համառոտ ներկայացրեց, թե ինչ անելիքներ ունի ժամանակավոր կառավարությունը։ Ուստի Նիկոլ Փաշինյանը, եթե ունի մի փոքր պարտքի զգացում՝ դեպի հայրենիք, վայրկյան առաջ պետք է թողնի իր պաշտոնը, չկառչի աթոռից և թույլ տա, որ այս ծանր իրավիճակում կարող մարդիկ իրենց վրա վերցնեն երկրի ապագայի պատասխանատվությունը»։

Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, մեկ տարի անց, երբ անցկացվեն խորհրդարանական ընտրություններ, Վազգեն Մանուկյանը չի մասնակցի այդ ընտրություններին, նա չի սատարի որևէ քաղաքական ուժի, ինքը պետք է խնդիր ունենա նաև ազատ, անկախ ընտրություններ կազմակերպելու առումով։