Ոստիկանապետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ, խոսելով պարեկային ոստիկանության գործունեության և ընթացող բարեփոխումների մասին, ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով` ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տուգանային հրապարակ տարվելուց հետո մեքենայի տերը վճարել է տուգանքը, նոր վերցրել մեքենան:
Նաեւ հիշեցրեց, որ այսօր դեպքեր են եղել, երբ պարեկային ոստիկանության ծառայողը բերման է ենթարկել քաղաքացուն` իրեն կաշառք առաջարկելու համար:
«Երեկ ինձ ոստիկանության պետը պատմել է, ուզում եմ դա բարձրաձայնել, թե ինչպես են պարեկային ոստիկանները հրում մեքենան` խցանումից խուսափելու համար»,-ասաց Փաշինյանը` շարունակելով գովել պարեկային ոստիկանությանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/69b1e3cfe78da3f93bf3aa011195dfdd
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
0Comments