Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ժողովրդական ասացվածքն ասում է՝ կախվածի տանը պարանից չեն խոսում: Ուստի, չի կարող լինել Հայաստան պետություն և հայ ազգ պարտված վարչապետով:
Քանի այս պարտված վիժվածքը կառչած է վարչապետի աթոռից, անհնար է խոսել հաղթանակից, անհնար է նույնիսկ մտածել հաղթանակի մասին: Ո՞նց եք պատկերացնում, այս կապիտուլյացիայից հետո ինչը՞ կարող է լինել մեր պետության և ժողովրդի երազանքը՝ կորցրածը հետ բերելը՞, ռևա՞նշն Ադրբեջանի նկատմամբ, Արևմտյան Հայաստանի ազատագրումը՞: Հնարավո՞ր է դա, այո՝ հնարավոր է: Բայց ու՞մ օրոք, ու՞մ լիդերությամբ՝ պարտված փալասի՞:
Ասածս ինչ է՝ վիժվածքը պետք է ժամ առաջ հեռանա, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը սկսի մտածել ապրելու մասին, ապագայի մասին, ապագա հաղթանակների մասին»:
0Comments