Ստորագրությունը դեռ ոչինչ չի նշանակում. դրանից հնարավոր է և կարելի է հետ կանգնել, եթե ստորագրողը հեռանում է

Հայկ Մարտիրոսյանի գրառումը

Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Արդեն անհերքելի, կատարված պետական, ազգային աններելի արարքը հնարավոր է կասեցնել:
Առանց վհատվելու` վճռական համախմբում, կոնկրետ կամք: Չի կարելի թույլ տալ, որ մի գիշերում բանակը կազմաքանդվի: Մեր մարտունակ բանակը չի կարող հուսալքվել: Ժողովուրդը նույնպես: Չի կարելի թույլ տալ, որ դարավոր թշնամին հասնի մեր ոչնչացման ծրագրի առաջին անշրջելի հանգրվանին: Ստորագրությունը դեռ ոչինչ չի նշանակում: Դրանից հնարավոր է և կարելի է հետ կանգնել, եթե ստորագրողը հեռանում է:
Վիճակն օրհասական է, բայց այն կարելի է շտկել եթե ճակատագրական կամք դրսևորվի և ժողովուրդը դուրս գա փողոցներ:
Միակ լուծումը դա է:
Մի´լսեք իշխանության ոհմակի հանրային խոսք հնչեցնող դավաճաններին: Մի´ լսե´ք մեր ազգի տականքներին: Մի´ հանձնվեք: Մի´ ընդունե´ք մեր հայրենիքի կորուստը իրականացնելու ծրագիրը:
Մեր հայրենիքը անհայրենիք տականք և բիբլիական մասշտաբների ազգային խայտառակություն Նիկոլ Փաշինյանինը չէ:
Այն մերն է»: