ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը, այս մասին տեղեկացնում է CNN-ը՝ նշելով, որ նա ստացել է ընտրիչների 273 ձայն, թեև հաղթելու համար անհրաժեշտ էր 270 ընտրչի ձայն:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե ձայների մեծ առավելությամբ հաղթել է ընտրություններում։
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:
Բայդենը ստացել է ընտրիչի 264, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 214 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն։
Քվեարկության արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին: Բացի այդ, գործող նախագահն ասել էր, որ ինքն արդեն հաղթել է: Թրամփը նաև նշել էր, որ դեմոկրատները փորձում են «գողանալ իր հաղթանակը»։
0Comments