Ազատամարտիկ Ալեքսանդր Իվանի Հարությունյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան:
«Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրի համաձայն՝ ազատամարտիկ Ալեքսանդր Իվանի Հարությունյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ»,- գրել է նա:
0Comments