Բնակչության անվտանգ կենսապահովման նպատակով ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հանձնարարականով, ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են մայրաքաղաք Ստեփանակերտը մաքրել պայթած ու չպայթած ռումբերից եւ հրթիռներից:
Սակրավորներն արդեն մի քանի թաղամասերի հարակից տարածքներում եւ բանուկ ճանապարհների մոտակայքում գտնվող 300մմ «Սմերչ» տեսակի հրթիռները հանել եւ ոչնչացնելու նպատակով տեղափոխել են անվտանգ վայր:
Աշխատանքները կշարունակվեն նաեւ առաջիկա օրերին, իսկ կրակի ամբողջական դադարից հետո՝ շրջաններում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 14-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 176 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» եւ 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 5489 զոհ։
0Comments