Տեղի է ունեցել գլխավորը՝ քանդվել է փոխադարձ բռնության փակ օղակը. Կոնստանտին Կոսաչով

Այն, որ 10-ժամյա դժվարագույն խորհրդակցություններից հետո հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը, բոլոր գովեստներից վեր է

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը կարծում է, որ կրակի դադարեցման մասին համաձայնագրի ընդունումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հնարավորություն կա, փոխանցում են Tert.am-ը և ՏԱՍՍ գործակալությունը:

«Տեղի է ունեցել գլխավորը՝ քանդվել է փոխադարձ բռնության փակ օղակը: Առկա է եթե ոչ խաղաղության, ապա հրադադարի հնարավորություն: Ավելի լավ է դա, քան ոչինչ: Սադրիչները, եթե կրկին հայտնվեն, վերջին հաշվով կրակելու են յուրայինների, գերիների և սպանվածների վրա: Եվ նրանք պետք է իմանան այդ մասին: Այդ իսկ պատճառով նրանք չպետք է լինեն և ոչ մի կողմից»,- գրել է Կոսաչովն իր ֆեյսբուքյան էջում:

Քաղաքական գործչի կարծիքով՝ այժմ գլխավոր պատասխանատվությունն ընկած է հակամարտության կողմերի վրա: Նա նշել է կրակի դադարեցման ռեիժիմի կոնկրետ ձևաչափերի համաձայնեցման, գերիների և մահացածների մարմինների փոխանակման կազմակերպման, բանակցությունների սեղանի շուրջ նստելու անհրաժեշտությունը:

«Այն, որ 10-ժամյա դժվարագույն խորհրդակցություններից հետո հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը, բոլոր գովեստներից վեր է: Դրա կարիքը, սակայն, չկա: Հսկայան կարևորության գործ է արվել»,- հավելել է Կոսաչովը: