Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում առկա իրավիճակը. սա երկու երկրների ղեկավարների առաջին խոսակցությունն է տարածաշրջանում ռազմական գործողությունների սկզբից ի վեր:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Նախագահ Իլհամ Ալիեւը շնորհավորել է Ռուսաստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ եւ մաղթել նոր հաջողություններ պետական գործունեության մեջ` ի շահ Ռուսաստանի զարգացման եւ բարգավաճման եւ քաջ առողջություն»,- հայտնել է Ալիեւի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ «Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին` ուշադրության եւ շնորհավորանքների համար »:
«Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: Նախագահ Իլհամ Ալիեւը եւ նախագահ Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
0Comments