Ռուսաստանի Դաշնությունը հավաստիացրել է, որ իր պարտավորությունները, որոնք ձևակերպված են պայմանագրային փաստաթղթերով, կկատարի։ Այս մասին BBC World News հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
BBC World News – Պատերազմն սկսելուց հետո՝ 4 անգամ խոսել եք Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և երեկ երեկոյան Դուք կրկին խոսեցիք նրա հետ: Եթե հարձակում լինի հայկական տարածքների վրա, արդյոք Ռուսաստանը ձեզ ռազմական աջակցություն կցուցաբերի՞:
Նիկոլ Փաշինյան - Կա պայմանագրային որոշակի բազա, և այդ պայմանագրերով է նախատեսված, որ, այո, Հայաստանի Հանրապետության տարածքն անմիջական սպառնալիքի դեպքում որոշակի պարամետրերով Ռուսաստանը պետք է իր անվտանգային որոշակի պարտավորություններ կատարի:
BBC World News – Հստակեցման համար՝ նախագահ Պուտինի հետ վերջին շաբաթվա ձեր քննարկումներում նա վերահաստատել է, որ եթե Հայաստանին հարված հասցվի, ապա Դուք Ռուսաստանից ռազմական աջակցություն կստանաք:
Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ես հարցին կարող եմ պատասխանել քաղաքականապես՝ որ Ռուսաստանի Դաշնությունը հավաստիացրել է, որ իր պարտավորությունները, որոնք ձևակերպված են պայմանագրային փաստաթղթերով, կկատարի: Այո:
BBC World News – Ուրեմն նա Ձեզ դա ասել է:
Նիկոլ Փաշինյան – Այո:
0Comments