Արցախի «Արդարություն» խմբակցությանը դիմում է Իրանի Իսլամական Հանրապետությանը

«Արդարություն» խմբակցության հայտարարությունը

ԱՀ Արցախի «Արդարություն» խմբակցության հայտարարությունը.

Բաքվի իշխանությունը Թուրքիայի բացահայտ դրդմամբ, սեպտեմոերի 27-ին նախաձեռնեց հերթական լայնածավալ ագրեսիան Արցախի հանրապետության դեմ՝ վերսկսելով ակտիվ ռազմական գործողությունները, որի ընթացքում կազմակերպված կերպով տարածաշրջան են ներթափանցել միջազգային ահաբեկիչներ Սիրիայից և Լիբիայից։

Այս փաստը հաստատում են նաև մի շարք պետություններ, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ և ԶԼՄ-ներ։

Կարևորելով տարածաշրջանային անվտանգությունը, տարածաշրջանի պետություների մեջ համագործակցությունը և պայքարը միջազգային ահաբեկչության դեմ՝ դիմում ենք Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ ստեղծելու համատեղ աշխատանքարին խումբ, Արցախի և Իրանի հարակից շրջաններ ներթափանցած միջազգային ահաբեկիչներին հայտնաբերելու և նրանց չեզոքացումը համակարգելու համար, որոնք փաստացի սպառնում են երկու պետությունների շահերը, տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղությանը և երկու պետությունների տարածքային ամբողջականությանը։

Կոչ ենք անում ԱՀ ԱԺ բոլոր խմբակցություններին միանալ այս հայտարարությանը։