Հելմինտները մակաբույծ որդեր են, որոնք կարող են շատ վտանգավոր լինել մարդու օրգանիզմի ու առողջության համար: Օրգանիզմում հայտնվելով այս մակաբույծներն ախտահարում են տարբեր հյուսվածքներն ու օրգանները՝ առաջացնելով առողջական լուրջ խնդիրներ: Որպես կանոն դրանց թրթուրներն ու ձվերը մարդու մարմնում են հայտնվում աղտոտված ջրի կամ սննդի, ինչպես նաև վատ լվացված ձեռքերի և հում ձկան կամ մսի միջոցով, որից հետո դրանք սկսում են աճել ու զարգանալ՝ սնվելով մարդու կենսական հեղուկներով:
Օրգանիզմում մակաբույծների առկայության մասին են հուշում մի շարք ախտանշաններ, որոնց թվում են փորկապությունն ու փորլուծությունը, սրտխառնոցն ու փսխումը, աշխատունակության անկումը, ախորժակի կտրուկ բարձրացումը կամ վատթարացումը, գլխացավերը, որովայնի հատվածի ցավերը, հետանցքի քորը (երբեմն) և քնի խանգարումները: Նման ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անպայման դիմել բժշկին, քանի որ միայն մասանագետը կկարողանա հստակ ախտորոշել խնդիրը:
Մակաբույծների առկայության փաստի հաստատումից հետո հարկավոր է միջոցներ ձեռնարկել օրգանիզմից հելմինտներին դուրս բերելու համար: Նման դեպքերում շատ օգտակար կարող են լինել սոխով բնական միջոցները, որոնցում պարունակվող ֆիտոնցիդները ոչնչացնում են ախտածին միկրոօրգանիզմները, իսկ լորձային նյութերը խթանում են օրգանիզմից թրթուրների ու ձվերի, ինչպես նաև նրանց կենսագործունեության արգասիքների դուրսբերման գործընթացը:
Սոխով ամենապարզ ու ամենաարդյունավետ հակամակաբուծային դեղամիջոցի պատրաստման համար հարկավոր է ընդամենը 1 հատ սոխ և 1 բաժակ եռման ջուր: Պարզապես անհրաժեշտ է սոխը լավ մանրացնել, ավելացնել եռման ջուրն ու թրմել մեկ օր: Պատրաստ լինելուն պես հարկավոր է քամել դեղամիջոցն ու ընդունել առավոտյան դատարկ ստամոքսին կես բաժակ: Բուժման կուրսը տևում է 3-4 օր:
Նյութի աղբյուրը՝ tert.am և med2.ru
0Comments