Դեկտեմբերի 12
Կատարյալ սերը դուրս է մղում վախը:
Սերը ու վախը չեն կարող միատեղ ապրել: Իրենց բնույթով իսկ նրանք պարզապես անկարող են կողք-կողքի գոյություն ունենալ: Չարը ուժեղ է, և Վախը չարի ամենահզոր ուժերից մեկն է: Հետևաբար թույլ ու անհաստատ սերը կարող է շուտով արմատախիլ լինել վախի ազդեցությունից, մինչդեռ կատարյալ սերը հաստատուն սերը Հաղթող է դուրս գալիս ամեն դեպքում, և պարտության մատնված վախը հեռանում է շփոթահար:
Ահավասիկ Ես Սեր Եմ, որովհետև Աստված Սեր է, և Ես ու Հայրը Մեկ ենք: Նշանակում է՝ վախը վանելու և կատարյալ Սեր ձեռք բերելու համար հարկավոր է Ինձ ներս առնել կյանքի մեջ և էլ ավելի մոտենալ Ինձ: Դուք կարող եք հեռու վանել երկյուղը Իմ ներկայությամբ և Իմ Անունով:
Ինչու՞ վախենալ ապագայից, երբ Հիսուս ձեզ հետ է լինելու: Ինչու՞ վախենալ աղքատությունից՝ Հիսուս հոգալու է ձեր բոլոր կարիքները: Եվ այսօրինակ պատասխան կա ձեր յուրաքանչյուր վախի համար:
Չպետք է թույլ տալ, որ վախը ներս խուժի: Խոսեք Ինձ հետ, մտածեք Իմ մասին, սիրեք Ինձ: Այդժամ Իմ Զորության գիտակցությունը այնքան ուժգին կհամակի ձեզ, որ այլևս ոչ մի վախ չի կարողանա տիրել ձեր մտքին: Իմ Սիրո մեջ լինելով՝ Զորավոր եղեք:
0Comments