Դեկտեմբերի 9
Տեր, բոլոր մարդիկ Քեզ են փնտրում:
Իրոք, բոլոր մարդիկ Ինձ են փնտրում, միայն թե բոլորը չէ, որ գիտեն՝ ինչ են ուզում: Նրանք փնտրում են, բայց անբավարար ու դժգոհ են և այդպես կմնան այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասկացել, որ իրենց փնտրածը Ես Եմ:
Ձեր ամենամեծ ուրախությունը կգա այն ժամանակ, երբ կարողանաք ձեր կյանքով, ձեր տառապանքով, խոսքով ու սիրով փնտրողներին ապացուցել, որ իրենց տանջալի որոնումները կավարտվեն միայն այն ժամանակ, երբ տեսնեն Ինձ: Օգտվեք Իմ օրինակից: Հոգիներ փրկելու գործը՝ Մեծագույն Գործը, ձեզ թողեցի, որպեսզի հաղորդակցություն ունենաք Հորս հետ: Ես գիտեի, որ Իմ Գործը շատերի համար պարապ ժամանց է սոսկ: Գիտեի նաև, որ մարդիկ չէին խուժելու Իմ Թագավորությունը, և որ ոչ թե ամբոխի աղաղակը, այլ թույլ ու մեղմ ձայնը միայն պիտի համոզեր մարդկանց, որ Ես Աստծո Որդին եմ:
Ինչու՞ բազմություններով շրջապատվել զուր տեղը, երբ այդ շատերը առանձնապես չեն ցանկանում սովորել Ինձնից ու հետևել Ինձ: Հետևեք Քրիստոսին. աղոթքի համար հանգիստ ու լուռ վայրերը ընտրեք:
0Comments