Իրանի իշխանությունները Իրաքի քաղաքացիների համար վիզաների ժամանակավոր չեղարկման մասին որոշում են ընդունել:
Որոշումը կգործի 2 ամսով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իրաքի բոլոր քաղաքացիները կարող են 2019-ի հոկտեմբերի 24-ից դեկտեմբերի 28-ն առանց վիզայի Իրան այցելել»,- ասվում է հայտարարության մեջ:
Հոկտեմբերի 7-ին իրանցի սահմանապահները վերսկսել են Իրաքի հետ սահմանին անցակետի աշխատանքը, որը փակվել էր երկրում բողոքի ակցիաների պատճառով:
Ավելի վաղ Իրաքում հայտնել էին, որ հակակառավարական ակցիաների հետեւանքով 104 մարդ է զոհվել, ավելի քան 6,1 հազար մարդ վիրավոր է:
0Comments