Shamshyan.com-ի տեղեկություններով`հոկտեմբերի 6-ին ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հայտնաբերել են Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ, 38-ամյա Սարգիս Գարեգինյանին:
Ըստ աղբյուրի՝ վերջինս աշխատում է «Արդշինբանկի» «Արտաշատ» մասնաճյուղում՝ որպես կառավարիչ, և օրեր առաջ հափշտակել էր 122 մլն դրամ ու ճողոպրել:
Աղբյուրի տեղեկություններով, բանկի մասնաճյուղի կառավարիչը ձերբակալվել է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր աղբյուրը, նշված բանկի «Արտաշատ» մասնաճյուղի դրամարկղից մասնաճյուղի կառավարիչ, Ավշար գյուղի բնակիչ, 38-ամյա Սարգիս Գարեգինյանը կատարել էր խոշոր չափի գումարի հափշտակություն:
0Comments