Մելանյա Թրամփը մի խումբ պատանի սկաուտների ուղեկցությամբ ռաֆթինգային զբոսանքի է դուրս եկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անբարենպաստ եղանակը, այնուամենայնիվ, չի կարողացել խոչընդոտ դառնալ տիկնոջ համար` վայելելու ճամփորդության յուրաքանչյուր պահը, քանի որ զբոսանքի ողջ ընթացքում տիկինը շարունակաբար ժպտացել է

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը դեպի Վայոմինգ երկօրյա ճամփորդություն է իրականացրել: Հինգշաբթի օրը տիկինը մի խումբ դպրոցականների հետ Սնեյք գետի երկայնքով ռաֆթինգային զբոսանքի է դուրս եկել, գրում է Daily Mail-ը:

մելանյա

Սկզբում առաջին տիկինը հանդիպել է մի խումբ սկաուտների հետ, այնուհետև սկսել գետի երկայնքով իր զբոսանքը:

մելանյա

49-ամյա առաջին տիկինը հագնված է եղել առօրյա ոճով. կրել է սև ջինսե տաբատ, սվիտեր և սպորտային բաճկոն: Այս տեսքով տիկինը այցելել է Ջեքսոն քաղաք, որտեղ 20 րոպե անցկացրել է սկուտների հետ` ողջունելով վերջիններիս  և լուսանկարվելով նրանց հետ:

մելանյա

Առաջին տիկնոջը ողջունելու  համար հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոց, զբաղեցնելով քաղաքի գլխավոր հրապարակին կից փողոցների մայթերը: Տիկնոջը դիմավորել է Ջեքսոն քաղաքի առաջին կին սկաուտ Մայնդի Քին Միլլերը:

մելանյա

Մելանյան ժպտալով ողջունել է հավաքվածներին և մի խումբ սկաուտների հետ ուղևորվել ռաֆթինգային զբոսանքի: Զբոսանքը, ամենայն հավանականությամբ, դուր է եկել տիկնոջը, քանի որ տիկինը աշխուժորեն զրուցել է երեխաների հետ` բնության տաբեր տեսարաններ մատնացույց անելով: Տիկինը նույնիսկ սեփական բջջային հեռախոսով է լուսանկարներ արել: Առաջին տիկնոջ ձեռքին զբոսանքի ժամանակ սուրճով լցված բաժակ է եղել` հավանաբար Վայոմիմգյան ցրտաշունչ եղանակից պաշտպանվելու համար:

մելանյա

Անբարենպաստ եղանակը, այնուամենայնիվ, չի կարողացել խոչընդոտ դառնալ տիկնոջ համար` վայելելու ճամփորդության յուրաքանչյուր պահը, քանի որ զբոսանքի ողջ ընթացքում տիկինը շարունակաբար ժպտացել է:

մելանյա

Առաջին տիկնոջ նշված ճամփորդությունն իրականացվել է նրա կողմից հիմնադրված Be Best ծրագրի շրջանակներում, որի գլխավոր նպատակներից մեկը երեխաների առողջության պահպանությունն է:

Ready for an adventure: Melania beamed happily as she greeted the fourth-grade Boy Scouts, posing for pictures with the group before setting off on their rafting trip