Լուսանկարիչները հարսանիքներում տեղի ունեցած դեպքեր են նկարագրել, որոնք, իրենց կարծիքով, վկայել են նորապսակների հարաբերություններում լուրջ խնդիրների առկայության մասին: Այս մասին նրանք գրել են Reddit պորտալում:
Ինչպես նշվել է, ամենատարածվածը նկարահանումների ժամանակ անհարգալից վերաբերմունքն է միմյանց հետաքրքրությունների նկատմամբ: Լուսանկարիչներից մեկը պատմել է մի իրավիճակի մասին, երբ հարսանիքի ժամանակ տղամարդը Wild West ոճի նկարահանումներ է ցանկացել, սակայն նրա սիրելին կտրականապես մերժել է այդ գաղափարը: Փոխարենը, զույգը նկարահանվել է յորքշիրյան տերիերի հետ: Լուսանկարչի խոսքերով, շուտով տղամարդը զանգահարել է նրան և ասել, որ ամուսնալուծվում է:
Մեկ այլ լուսանկարիչ նշել է, որ տոնակատարության ժամանակ նորապսակներից մեկի լռությունը նույնպես կարող է անհանգստացնող նշան լինել: Նրա խոսքերով, հարսանիքներից մեկի ժամանակ ամբողջ արարողության ընթացքում փեսան լռել է և գրեթե չի ժպտացել: Շուտով զույգը բաժանվել է:
Ավելին, բաժանման կարող է հանգեցնել նաև սոցցանցում ֆոտոշոփի չարաշահմամբ լուսանկարների տեղադրումը: Լուսանկարիչներից մեկի կարծիքով դա խոսում է հարաբերություններում և ընտրյալի նկատմամբ անվստահության մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քուվեյթում, հարսանիքից երեք րոպե անց, զույգը բաժանվել է:
0Comments