Big 7 Travel զբոսաշրջային առցանց ծառայությունը կազմել է աշխարհի լավագույն կղզիների վարկանշային աղյուսակը՝ հիմք ընդունելով զբոսաշրջիկների արձագանքները, գրում է The Independent-ը:
Վարկանշային ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Իսլանդիայից հյուսիս-արևմուտք գտնվող Ֆլաթեյ փոքր կղզին: 19 կիլոմետր երկարությունը չգերազանցող կղզու վրա ընդամենը 6 մարդ է ապրում:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Հարավչինական ծովում գտնվող Ֆիլիպինների Փալավան կղզին, որի տարածքը մոտ 300 քառակուսի կիլոմետր է:
Երրորդ տեղում Վանուատուի Հանրապետության խոշորագույն կղզին` Էսպիրիտու Սանտոն է, իսկ չորրորդը Նորվեգիայի Սոմարոյ կղզին է:
Բացի այդ, տասնյակում են հայտնվել խորվաթական Կորչուլա կղզին, Իռլանդիայի Արան կղզեխումբը, Զանզիբարի Պեմբա կղզին, Բարբադոս կղզի-պետությունը, Վաշինգտոն նահանգի Լումմի կղզին և Ֆրանսիական Պոլինեզիայի արշիպելագում Բորա Բորա կղզին:
Ֆլաթեյ կղզի
Փալավան կղզի
Էսպիրիտու Սանտո
Սոմարոյ
0Comments