Հայաստանում կան փակ ճանապարհներ. Տիգրանաշենի ոլորաններում, Աշոցքում, Արագածում, Ջերմուկում ձյուն է տեղում

Մանրամասներ
ձյուն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Սպիտակի ոլորանները փակ է բեռնատար ավտոմեքենաների համար:

Վարդենյաց լեռնանցքը բաց է բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում։

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար։

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Տիգրանաշենի ոլորաններում, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում, Ջերմուկ քաղաքում ևՍարավան-Զանգեր ավտոճանապարհին տեղում է ձյուն։

Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սևանի ՃՈ հենակետից դեպի Դիլիջանի թունել ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սարավան-«Զանգեր» և Հնաբերդ-Գեղաձոր ավտոճանապարհներին բուք է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։