Աշխատավարձը բարձրացել է 50 տոկոսով. Ցոլակյան

ՀՀ ԱԻՆ սպայական անձնակազմի աշխատավարձերը 85-90 հազար դրամից կհասնեն 130 հազար դրամի

«ՀՀ ԱԻՆ սպայական անձնակազմի աշխատավարձերը 85-90 հազար դրամից կհասնեն 130 հազար դրամի:  Խոսքը գնում է շարքային անձնակազմի՝ սերժանտական, ենթասպայական անձնակազմի մասին, որոնց աշխատավարձը բարձրացել է: Ընդհանուր առմամբ, աշխատավարձի մեր ֆոնդն ավելացել է 29 տոկոսով, բայց դա չի բաշխվել հավասարաչափ ամբողջ համակարգի մեջ, այլ բաշխվել է ներքևի օղակի համար 50 տոկոս, դրանից հետո աստիճանաբար իջնում է 40 տոկոս, 30 տոկոս՝ մինչև ենթասպա, ավագ ենթասպա: Իսկ սպայական ամբողջ կազմի համար աշխատավարձը բարձրացել է 5 տոկոսով»,- այս մասին այսօր հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: