Սննդի մեջ ձվի կանոնավոր օգտագործումը չի հանգեցնում օրգանիզմում սրտի և անոթների համար վտանգավոր ճարպերի ավելցուկի, պարզել են Տեխասի համալսարանի գիտնականները։
Այդպիսով, կարելի է եզրակացնել, որ ձուն անվնաս է սրտի և անոթների համար, բայց շատ կարևոր է, թե ինչպես են դրանք պատրաստված։ Օրինակ, եթե ձուն տապակվի կարագով կամ այն ուտեն տապակած բեկոնով, աթերոսկլերոզի առաջացման վտանգը կբարձրանա։
Ապացուցվել է նաև, որ ձվի օգտագործումն առանց վնասակար հավելումների «էական բացասական ազդեցություն չի գործում արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վրա»։
Ավելին, Clinical Nutrition ամսագրում լույս է տեսել հետազոտություն, որը ցույց է տվել ձվի բացարձակ օգտակարությունը։
Գիտնականների խոսքերով, ձվի կանոնավոր օգտագործումը փրկում է տարիքային մակուլյար դեգեներացիայի առաջացումից. դա 50-ից բարձր տարիքի մարդկանց մոտ տեսողության կորստի ամենատարածված պատճառն է։
0Comments