Ղրիմում ողբերգական ելքով ավտովթար է տեղի ունեցել, ինչի արդյունքում 3 զոհ կա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ականատեսների վկայությամբ, վթարի մասնակից ավտոմեքենաներից մեկը՝ KIA Optima-ն, գրանցված է Հայաստանում:
Վթարի արդյունքում 3 զոհ ու 5 վիրավոր կա:
Նախնական տեղեկություններով, մեղավորը եղել է Լադայի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Kia-ին:
0Comments