Երվանդ Մանարյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում կշնորհվի

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը

Հոկտեմբերի 8-ին` ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 2-րդ նիստը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:

«Համաձայն օրակարգի նախագծի՝ նախատեսվում է քննարկել Երվանդ Քրիստափորի Մանարյանին և Միխայիլ Բորիսի Պիոտրովսկուն «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին հարցերը»,-գրել է նա իր էջում: