Մենք փաստաթուղթը դիտարկում ենք իրավական դաշտում, երբ մեր իրավաբանները տան իրենց եզրակացությունը, խմբակցությունում քննարկում կլինի և ըստ այդմ կլինի մեր որոշումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է խմբակցությունը քվեարկելու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծին, որը ներկայացրել է Իմ քայլը խմբակցությունը և որն ընդգրկվել է ԱԺ լիագումար նիստերի օրակարգում:
Աբովյանի խոսքերով, քաղաքական ուժի ներսում տարբեր տեսակետեր կան, սակայն ինքը որևէ բան չի կարող ասել, քանի որ քննարկումներ են ընթանում, և ԲՀԿ-ն իր դիրքորոշումը կհայտնի մինչև քվեարկության պահը:
ԲՀԿ-ականի խոսքերով, պետք չէ հարցը անձնավորել, այն պետք է լուծվի բացառաես իրավական դաշտում՝ բացառելով հարցը քաղաքական առումով դիտարկելուն:
0Comments